Գլխավոր Ըմբշամարտ Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակ է տարել

Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակ է տարել

23
0

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Զուլֆալակյանը նոյեմբերի 9-10-ը մասնակցել է ըմբշամարտի մրցաշարի եւ հաղթել: Ինչպես հաղորդում են  32-ամյա ըմբիշն անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել 6։3, 4։0, 8։0, 6։4 հաշիվներով:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը նշել է, որ բարդ էր 7 ամսվա ընդմիջումից հետո մասնակցել նման մրցաշարի.

«Ինչ-որ չափով մրցումային փորձի պակաս զգացվեց, մրցակիցներս բարձր կարգ ունեցող ըմբիշներ էին՝ Ռուսաստանի առաջնության մրցանակակիրներ։ Կարծում եմ, որ նման կարգի մրցաշարն անհրաժեշտ էր, որպեսզի հասկանամ, թե ինչ մարզավիճակում եմ և ինչ բացերի վրա պետք է աշխատել»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը։

Նոյեմբերի 9-10-ը կայացած մրցաշարին մասնակցել են ըմբիշներ նաև Ռուսաստանից և Ղրղզստանից: Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր: