Գլխավոր Իրավական Արտակարգ դեպք Երևանում. հանցագործը կրակել է ոստիկանների ուղղությամբ

Արտակարգ դեպք Երևանում. հանցագործը կրակել է ոստիկանների ուղղությամբ

414
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սարկավագի փողոցի թիվ 69 հասցեի մոտ անձի ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել են մի քաղաքացու և այդ ժամանակ նկատել են, որ այդ քաղաքացու գոտկատեղի հատվածում ատրճանակ կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին դիմել է փախուստի և, երբ ոստիկանության ծառայողներ Արսեն Պետրոսյանն ու Ներսես Նալբանդյանը հետապնդել են նրան, նա կրակոց է արձակել ոստիկանների ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: