Գլխավոր Հասարակություն Արտակարգ դեպք Երևանում

Արտակարգ դեպք Երևանում

53
0

Արմենիա sputnik.am-ի տեղեկություններով  «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ, որը մարմնի վրա դանակի մի քանի հարված է եղել։  

Արնաքամվող տղամարդուն Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում  տեսել են պատահական անցորդներն ու ահազանգել է 1-03։ Ժամանած շտապօգնության խումբն էլ տղամարդուն հասցրել է հիվանդանոց։  

Բուժհաստատությունում պարզվել է, որ վնասվածքները  որովայնի հատվածում են։ Հիվանդանոց եկած ոստիկանները չեն կարողացել խոսել տղամարդու հետ, քանի որ նա ֆիզիկապես ի վիճակի չի եղել ներկայացնել իր հետ պատահածի մանրամասները։  

Ըստ շրջանառող լուրերի’ տղամարդը ինքն է դանակով մի քանի անգամ հարվածել իր որովայնին, ամենայն հավանականությամբ՝ կյանքին վերջ տալու նպատակով։ Շրջանառվող լուրերի իսկությունը, ինչպես նաև տղամարդու հետ պատահածի մանրամասները կպարզեն իրավապահները։