Գլխավոր Միջազգային Արցախը հայերինն է. ANCA

Արցախը հայերինն է. ANCA

24
0

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի թվիթերյան էջում հրապարակվել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված հաշվետվությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

«1920-ական թվականներին հայկական մշակութային և կրոնական կենտրոն Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին շարունակական, սակայն ճնշված հիասթափության աղբյուր դարձավ հայերի համար»,- ասվում է փաստաթղթում:

Գաղտնազերծված փաստաթղթում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ստեղծվել է 1923 թվականին հայերի բնակավայրում, որտեղ հայերը կազմել են մարզի բնակչության 89 տոկոսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ