Գլխավոր Հասարակություն Արցախից հեռախոսազանգերի սակագինը կիջեցվի

Արցախից հեռախոսազանգերի սակագինը կիջեցվի

8
0

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ այսօր ընդունած որոշման համաձայն՝ 2020-2025 թվականներին աստիճանաբար իջեցվելու են Արցախի «Ղ-Տելեկոմ» ցանցից դեպի Հայաստանի տարածքում գործող այլ ցանցեր հեռախոսազանգերի սակագները։

Այսօրվա որոշմամբ սահմանվեց, որ այդ 2025 թվականին արցախյան օպերատորի հեռախոսահամարներից դեպի այլ ցանցեր զանգերի սակագինը սահմանվելու է 5 դրամ՝ առանց ԱԱՀ։

Իսկ օպերատորները կարող են իրենք սահմանել իրենց հարմար սակագները։