Գլխավոր Արցախ Արցախի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

Արցախի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

10
0
Մեկնարկել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն։

Այցի շրջանակներում Մասիս Մայիլյանը՝ որպես գլխավոր բանախոս, ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Արցախի Հանրապետության անկախությանը նվիրված միջոցառմանը։ Նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի հիմնական հանձնաժողովների ղեկավարների և անդամների հետ, ինչպես նաև ելույթներ Վաշինգտոնում գործող հեղինակավոր վերլուծական կենտրոններում։

ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա նաև հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ