Գլխավոր Արցախ Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող...

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևի ընդունումը

13
0

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ողջունում ենք ԱՄՆ Սենատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում  Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևի ընդունումը, ինչը կարող է կարևորագույն և գործնական նշանակություն ունենալ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում։

Շնորհավորում և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կատարած ահռելի աշխատանքի համար՝ ի շահ հայ ժողովրդի և պատմական արդարության վերականգնման»։