Գլխավոր Արցախ Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է. ԱԺ նախագահ

Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է. ԱԺ նախագահ

15
0

Հարգանքի տուրք մատուցեցինք 1990 թ․ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասված է.

  • Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածները ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ ապահովել Ադրբեջանի տարածքում և ադրբեջանական սուվերենության շրջանակներում։

Ըստ այդմ, Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը այդ անվտանգության երաշխավորն է։