Գլխավոր Արցախ Արցախի մեկուսացումն անթույլատրելի է. Լորան Վոկյե

Արցախի մեկուսացումն անթույլատրելի է. Լորան Վոկյե

16
0

«Եթե Արցախը դատապարտեն մեկուսացման, դա չի նպաստի զարգացմանը, տնտեսական աճին։ Դա անթույլատրելի է»,- հայտարարել է ֆրանսիական Օվերն Ռոն Ալպերի մարզի ղեկավար Լորան Վոկյեն։

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հռչակագրի ստորագրումից հետո հրավիրված ճեպազրույցում ֆրանսիացի պաշտոնյան նշել է, որ իր հայրենի մարզը մշտապես կրել է հայերի կողքին լինելու պատասխանատվությունը:

«Մենք միշտ պայքարել ենք ազգերի հավասարության համար»,- ընդգծել է Լորան Վոկյեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ