Գլխավոր Աշխարհ Արցախյան թղթադրամներ թողարկելու գերմանացիների ծրագրերը վրդովվեցրել են ադրբեջանցիներին

Արցախյան թղթադրամներ թողարկելու գերմանացիների ծրագրերը վրդովվեցրել են ադրբեջանցիներին

674
0

Ադրբեջանը արձագանքել է այն տեղեկություններին, որ գերմանական EuroSchein Souvenir GmbH ընկերությունը պատրաստվում է թողարկել Արցախին նվիրված հուշանվեր-թղթադրամներ: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

Վերջերս ընկերությունը հայտարարել է, որ թողարկելու է 0 եվրոյանոց հուշանվեր՝ «Արցախի Հանրապետություն» մակագրությամբ: Պատկերում նաև ներառված է Արցախի հայտնի խորհրդանիշը`«Մենք և մեր սարերը» հուշարձանը:

«Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունը անմիջապես կապ է հաստատել ընկերության գործադիր տնօրենի հետ և գրավոր բողոք հայտնել»,- տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Զեկույցում նշվում է, որ գերմանական ընկերությունը «ընդունել է դիտողությունները» և հրաժարվել է թողարկել Արցախին նվիրված թղթադրամները: