Գլխավոր Արցախ Արցախյան հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է. Էրդողան

Արցախյան հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է. Էրդողան

33
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանբ ասել է, որ արցախյան հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է, և իրենք ամեն ինչ կանեն, որ այն լուծվի հօգուտ Ադրբեջանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է լրագրող Նաիրի Հոխիկյանը.

«Թուրքիայի նախագահը Բաքվում արել է մի հայտարարություն, որը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Թեհրանում և Դամասկոսում։

Ադրբեջանից յուրատեսակ սպառնալիք հնչեցնելով՝ Էրդողանն ասել է, որ արցախյան հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է և իրենք ամեն ինչ կանեն, որ այն լուծվի հօգուտ Ադրբեջանի։

Սա կարող է նաև ուղերձ լինել Մոսկվային՝ Սիրիայում տեղի ունեցող բախումները տեղափոխել մեր տարածաշրջան։ Հուսով եմ՝ մեր քաղաքագետները կմեկնաբանեն իրավիճակն ու սպասվող վտանգները։ Էրդողանի խոսքը հստակ ծրագիր ուներ»։