Գլխավոր Արցախ Արցախում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Արցախում այսօր ՏԻՄ ընտրություններ են

15
0

Արցախի 228 համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Տարբեր համայնքների ղեկավարի պաշտոններում առաջադրվել են 41 թեկնածուներ։

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյան, Արայիկ Ավանեսյան, Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան և Գրիգորի Սահակյան:

Ավելի վաղ ասաց ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը հայտնել էր, որ ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար աննախադեպ թվով դիտորդներ են հավատարմագրվել, նրանց թիվն անցնում է 400-ից ավելի:

 «Հավատարմագրվել են հայաստանյան չորս դիտորդական կազմակերպություններ՝ 144 դիտորդով, 6 տեղական կազմակերպություն՝ 168 դիտորդով, 12 լրատվամիջոց՝ 38 լրագրողով, 4 հայաստանյան լրատվամիջոց՝ 12 լրագրողով»,-նշել էր նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ