Գլխավոր Արցախ Արցախում արձանագրել ենք 9,6 տոկոս տնտեսական աճ. Մարտիրոսյան

Արցախում արձանագրել ենք 9,6 տոկոս տնտեսական աճ. Մարտիրոսյան

10
0

Արցախը 2018թ. ամփոփել է բարձր տնտեսական ցուցանիշներով. մեկ շնչի ՀՆԱ-ն կազմել է 4335 դոլար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Եթե համեմատենք անցած տաս տարիների ցուցանիշի հետ, ապա կտեսնենք, որ 2009թ.-ին այդ ցուցանիշը չէր գերազանցում 2 000 դոլարը: Այս տարիներին մենք ավելի քան կրկնապատկեցինք այդ ցուցանիշը: 2019թ. բարձր աճի տենդենցը պահպանվել է, եւ առաջին կիսամյակի արդյունքներով, մենք արձանագրել ենք 9,6 տոկոս տնտեսական աճ»,- ասաց Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ շատ կարեւոր է աճի կառուցվածքը, թե ինչ ճյուղերի հաշվին է այդ աճը ապահովվել. « Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հիմնականում աճն ապահովել է արդյունաբրությունը՝ մշակվող արդյունաբերությունը եւ էներգետիկա: Մինչդեռ հանքարդյունաբերոթյունում ունեցանք չնչին նվազում, պայմանավորված միջագզային կոնյուկտուրայում տեղի ունեցող փոփոխություններով: Շինարարության հաշվին ապահովվել է 1,5% տնտեսական աճի տոկոսային կետ, ծառայությունների հաշվին՝ ավելի քան 6 տոկոսային կետ, իսկ մշակվող արդյունաբերության հաշվին 4, 8 տոկոսային կետ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ