Գլխավոր Արցախ Արցախում ոստիկանը գտել և վերադարձրել է ժամկետային զինծառայողի կորցրած դրամապանակը

Արցախում ոստիկանը գտել և վերադարձրել է ժամկետային զինծառայողի կորցրած դրամապանակը

19
0

Տոնական օրերին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի պարեկապահակետային գումարտակի ծառայող, ոստիկանության ենթասպա Վահան Խաչատրյանը ծառայության ընթացքում դրամապանակ էր գտել:

«Ոստիկանության կողմից իրականացված ճշտումների արդյունքում պարզվել է, որ դրամապանակի տերը պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ, Ազատ Հովհաննիսյանն է, ում Վահան Խաչատրյանն այսօր վերադարձրեց դրամապանակը:

ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի կողմից ոստիկանության ենթասպա Վահան Խաչատրյանն արժանացել է գովասանքի և շնորհակալական խոսքերի»։

Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության ոստիկանությաունը։