Գլխավոր ժամանց Արքայազն Չարլզը տոնում է իր 71-ամյակը

Արքայազն Չարլզը տոնում է իր 71-ամյակը

95
0

Ուելսի արքայազն Չարլզը տոնում է իր ծննդյան 71 ամյակը:

Չարլզ (Կառլ) Ֆիլիպ Արթուր Ջորջ (Գեորգ) Մաունթբեթեն-Վինձորը ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 14-ին Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում: Նա Եղիսաբեթ Երկրորդի և Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի առաջնեկն է, Ջորջ VI թագավորի և Եղիսաբեթ թագուհու (Եղիսաբեթ Երկրորդի) տատի առաջին թոռը: Արքայազնի ծննդից երեք տարի անց Ջորջ VI թագավորը հեռացավ կյանքից, Չարլզի մայրը՝ արքայադուստ Եղիսաբեթը, ստանձնեց միապետական գահը: Այսպիսով, արդեն երեք տարեկան հասակում Չարլզը ստացավ Ուելսի արքայազնի կոչում և պաշտոնապես դարձավ առաջին մարդը գահաժառանգների հիերարխիայում:

Որպես գահի գործող ժառանգորդ՝ Չարլզը ամենավաղ տարիքից օգտվել է անգլիական միապետության բոլոր առավելություններից: Նա հաճախել է Լոնդոնի էլիտար դպրոց, այնուհետև (չնայած միջին գնահատականներին)`Քեմբրիջի համալսարան: Այս հաստատությունում Չարլզը սովորում է արվեստի պատմություն և արդեն 1970-ին ստանում է հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան:

Հատկանշական է, որ արվեստի մագիստրոսի աստիճանը արքայազն Չարլզի պարագայում, պարզապես, հեռու էր ձևականությունից: Տարիների ընթացքում նա իրեն հաջողությամբ որպես գրող է դրսևորել: Ներկայումս նա նկարչության, ճարտարապետության, այգեգործության և բնապահպանության բազմաթիվ գրքերի հեղինակ է:

Արքայազն Չարլզը կրում է Ուելսի արքայազնի տիտղոսը։ Նա երբևէ եղած Ուելսի արքայազներից ամենատարեցն է: Ուելսի արքայազնի կինը իրավունք ունի կոչվել Ուելսի արքայադուստր: Չարլզի առաջին կինը՝ արքայադուստր Դիանան, կրել է այդ տիտղոսը: Չարլզի երկրորդ կինը՝ Կամիլան, կրում է միայն Կորնուոլի դքսուհի տիտղոսը, քանի որ Ուելսի արքայադուստրը ասոցացվում է Դիանայի հետ:

Անձնական կյանքը։ Աղջիկները մշտապես գտնվել են երիտասարդ արքայազնի ուշադրության կենտրոնում: 1979-ին նա անգամ ամուսնության առաջարկություն է անում Հնդկաստանի փոխարքայի թոռնուհուն՝ Ամանադա Նատչբուլին, բայց Ամանդան մերժում է նրան:

Մերժվելուց հետո Չարլզը հանդիպում է ազնվական Ջոն Սփենսերի դստեր և արքայադուստր Դիանայի հարազատ քրոջ՝ Սառա Սփենսերի հետ, և որքան էլ տարօրինակ է, 1981-ին նա ամուսնանում է Լեդի Դիանա Սփենսերի հետ: Ամիսներ անց ծնվում է նրանց առաջնեկը՝ արքայազն Ուիլյամը: 1984-ին Ուելսի արքայազնի ու Լեդի Դիի ընտանիքը համալրվում է. ծնվում է արքայազն Հարին:

1992-ին արքայազն Չարլզն ու արքայադուստր Դիանան բաժանվում են: 1997-ին Փարիզում արքայդուստր Դիանան ավտովթարի հետևանքով մահանում է:

2005-ին արքայազն Չարլզն ու Կամիլա Փարքերը հայտարարում են իրենց նշանադրության մասին:

Ներկայումս արքայազն Չարլզը 4 թոռ ունի. արքայազն Ջորջը, արքայադուստր Շարլոթը, արքյազն Լուիսը (արքայազն Ուիլյամի երխաները), Արչին (արքայազն Հարիի տղան):