Գլխավոր Աշխարհ Արևմտյան երկրների համար մենք երկրորդ կարգի մարդիկ ենք. Ժիրինովսկի

Արևմտյան երկրների համար մենք երկրորդ կարգի մարդիկ ենք. Ժիրինովսկի

40
0

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության հայտարարությունը, որում Ariel և Persil լվացքի փոշու և Lindt շոկոլադի արտադրողները մեղադրվել են երկակի չափանիշներ ունենալու համար:

«Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը վերջապես պարզել է, որ Եվրոպայից ցածրորակ ապրանքներ են ներկրվում: Արևմտյան երկրների համար մենք երկրորդ կարգի մարդիկ ենք, որոնց կարող են ամեն տեսակի թափոն առաջարկել»,- գրել է  Ժիրինովսկին: