Գլխավոր Uncategorized Բադասյանը ներկայացրեց Աննա Վարդապետյանին հրաժարական տալու առաջարկի պատճառը

Բադասյանը ներկայացրեց Աննա Վարդապետյանին հրաժարական տալու առաջարկի պատճառը

79
0

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ինքն է առաջարկել նախարարի նախկին տեղակալ Աննա Վարդապետյանին հրաժարական ներկայացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բադասյանը հայտնեց նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես եմ զրուցել տիկին Վարդապետյանի հետ, զրույց արդյունքում ես եմ առաջարկել համատեղ աշխատանքը չշարունակել: Պատճառը հետևյալն է՝ երկու ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցիոն, դատաիրավական: Դատաիրավական հատվածի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնինը՝ Սրբուհի Գալյանը: Երկուսի մասով կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել նախարարությունում»,- ասաց Բադասյանը:

Նախարարը նշեց, որ դժգոհություն չի ունեցել Աննա Վարդապետյանից աշխատանքից ու պրոֆեսիոնալիզմից:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նոյեմբերի 12-ին: