Գլխավոր Լուրեր Բազումի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Բազումի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

39
0

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 5-ին, ժամը 16.15-ին, Վանաձոր քաղաքի Ռուբեն Սևակի անվան քաղաքային այգուց, թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել 37-ամյա մի տղամարդ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվել է 10 և 20 մգ տարողությամբ 2 ներարկիչ, որոնցից մեկը լցված է եղել 8.5 մգ դեղնագորշավուն, իսկ մյուսը՝ 8 մգ սպիտակավուն մածուցիկ հեղուկով: «Տղամարդը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն։ Ըստ նրա՝ զանգվածներից մեկը նավթիզին տեսակի դեղամիջոց է, իսկ երկրորդը դեզոմորֆին, որը պատրաստել է ինքը՝ ներարկմամբ օգտագործելու նպատակով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ: