Գլխավոր Քաղաքական Բալասանյանը՝ Ապրիլյանի օրերին զինվորների՝ խոտ ուտելու մասին

Բալասանյանը՝ Ապրիլյանի օրերին զինվորների՝ խոտ ուտելու մասին

276
0

«Սուտ են ասում»,- այսօրվա մամուլի ասուլիսում այսպես արձագանքեց Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, երբ լրագրողները հիշեցրին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածի ծնողների այն խոսքերը, թե հաց չի եղել ուտելու, զինվորներն էլ խոտ են կերել:

Ինչ վերաբերում է 800 հա կորստին, Վիտալի Բալասանյանն ասաց. «Դա այն կետը չէ, որ  հարվածեն Արցախին»:

Անդրադառնալով ժողովրդի աջակցությանը ապրիլյան պատերազմի օրերին՝ գեներալ-մայորն ասաց. «Եթե անգամ որեւէ բան չուղարկեին բանակ, դիրքերում էնքան սնունդ ու զինամթերք է եղել, որ մեկ եւ ավելի ամիս կբավարարեր: Այդ մարդիկ բոլորը տեսել են: Ո՞վ է ասում՝ խոտ են կերել: Զենք-զինամթերքը, սնունդն էլ գերշատ է եղել»:

Վիտալի Բալասանյանը հրավիրում է ապրիլյան պատերազմում զոհվածների ծնողներին՝ ցույց տան իրեն, թե որ դաշտից են այդ խոտը կերել:

Գեներալ-մայորը կարծում է՝ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովը առոչինչ է: «Ես կողմ եմ, որ անկախ հանձնաժողով ստեղծեն պաշտպանության նախարարության բազայի վրա եւ ուսումնասիրեն այն բացերը, որ բերել են պատերազմական վիճակին: Հատկապես, որ հանձնաժողովը ղեկավարում է մի մարդ, որը 2008 թ. մարտի մեկի հանձնաժողովի փաստահավաք խմբի ղեկավարն էր»,- առաջարկեց Վիտալի Բալասանյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ