Գլխավոր Քաղաքական Բալասանյանի սպառնալիքները պետք է իրավական հետևանքներ ունենան

Բալասանյանի սպառնալիքները պետք է իրավական հետևանքներ ունենան

110
0

Երեկ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա Ծռերը» մեկ ահաբեկչական խմբավորում են, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Ելույթի ընթացքում Բալասանյանն այլ սպառնալիքներ ևս հնչեցրել է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, մեկնաբանելով Araratnews.am-ի հարցը, թե ինչպես է վերաբերվում վերոնշյալ հայտարարությանը, և ինչ քայլեր պետք է ձեռնարկվի այս սպառնալիքների շուրջ, նշեց. «Չափազանց մտահոգիչ է, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավարն ու հերոսը չի ընկալում իր խոսքերի հնարավոր ազդեցությունը պետության անվտանգության, Արցախի ու Հայաստանի միջև դրվող վտանգավոր բաժանարար գծերի հետևանքները, առավել մտահոգիչ է, երբ պետության անվտանգության նախկին պատասխանատուն ու նախագահի թեկնածուն ուղղակիորեն հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում, որոնք, կարծում եմ, պետք է ունենան իրավական հետևանքներ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ