Գլխավոր Հասարակություն Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

20
0

Նոյեմբերի 18-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բասեն գյուղի տարածքում ծուխ է նկատվում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ հրդեհի օջախը գտնվում է Բասեն գյուղի տարածքում գտնվող Հարսնասար լեռան գագաթին և հարավային լանջերին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:08-ին, մարվել՝ 18:26-ին: 

Այրվել է խոտածածկույթ մոտ 500 հա:

Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցել է Ջրառատ գյուղի 6 բնակիչ: