Գլխավոր Սպորտ «Բարսելոնայի» կազմը՝ The Best-ի մրցանակաբաշխությանը

«Բարսելոնայի» կազմը՝ The Best-ի մրցանակաբաշխությանը

8
0

Երկուշաբթի օրը Միլանում տեղի կունենա FIFA-ի The Best մրցանակաբաշխությունը:

ինչպես հայտնում է vnews.am-ը՝ հղում անելով Mundo Deportivo-ն, «Բարսելոնայի» պատվիրակությունում կլինեն դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն ու հարձակվող Լիոնել Մեսին: Տեր Շտեգենը Ալիսոնի և Էդերսոնի հետ միասին հավակնում է նվաճել լավագույն դարպասապահի կոչումը, մինչդեռ Մեսին ու դե Յոնգը կարող են հայտնվել տարվա խորհրդանշական հավաքականում: Մեսին հավակնում է նաև նվաճել տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը, որի համար կպայքարի Վիրջիլ վան Դեյկի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

Միջոցառումը տեղի կունենա Միլանի Լա Սկալա թատրոնում, սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:30-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ