Գլխավոր Սպորտ «Բարսելոնան» կարող է խնդրել խաղացողներին համաձայնել աշխատավարձի նվազեցման

«Բարսելոնան» կարող է խնդրել խաղացողներին համաձայնել աշխատավարձի նվազեցման

8
0

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությանը կարող է խնդրել ֆուտբոլիստներին համաձայնել աշխատավարձի նվազեցման։ Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում կատալոնական ակումբը կունենա անխուսափելի ֆինանսական դժվարություններ, հաղորդում է AS-ը։

«Բարսելոնան» նախատեսել էր 1,047 միլիարդ եվրոյի բյուջե, որը հնարավոր չի լինի կատարել։

Բյուջեում աշխատավարձի մասնաբաժինը 61 տոկոս է։ 135 միլիոն եվրո էլ նախատեսված է տարբեր ամորտիզացիոն ծախսերի համար։