Գլխավոր Սպորտ «Բարսելոնան» որոշել է վճարել Լաուտարո Մարտինեսի հրաժարագինը

«Բարսելոնան» որոշել է վճարել Լաուտարո Մարտինեսի հրաժարագինը

15
0

Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է ամռանը վճարել Լաուտարո Մարտինեսի պայմանագրով նախատեսված ամբողջ հրաժարագինը՝ 111 միլիոն եվրո:

Եթե «Բարսելոնան» չկարողանա համաձայնության հասնել «Ինտերի» հետ մինչև հուլիսի 15-ը, ապա 22-ամյա հարձակվողի հրաժարագինը կկրկնապատկվի:

Արգենտինացի հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսն «Ինտերի» կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 16 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: