Գլխավոր Իրավական Բացահատվել է Ձորաղբյուրում կատարված դանակահարության դեպք

Բացահատվել է Ձորաղբյուրում կատարված դանակահարության դեպք

6
0

Օգոստոսի 29-ին, ժամը 11.30-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել՝ Ձորաղբյուր գյուղի 43-ամյա մի բնակիչ, որը հայտնել էր, որ գյուղում՝ իր անզգուշության հետևանքով երկաթը մտել է որովայնը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզել էին, որ տուժողին վիճաբանության ժամանակ դանակահարել է Մասիսի քաղաքի 29-ամյա մի բնակիչ: 
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: 
Ձեռնարկված անհետաձգելի որոնողական միջոցառումների շնորհիվ կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ներկայացվել Աբովյանի քննչական բաժին և ձերբակալվել:
Դանակն առգրավվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ