Գլխավոր Տեսանյութ Բացառիկ արխիվային կադրեր հռչակավոր երաժիշտ Ֆրենկ Սինատրայի կատարումներից

Բացառիկ արխիվային կադրեր հռչակավոր երաժիշտ Ֆրենկ Սինատրայի կատարումներից

13
0

Ֆրանսիս Ալբերտ Սինատրա ծնվել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում,  1915 թվականին: Նա հանդես է եկել ոչ միայն որպես երգիչ, այլև՝ դերասան: Երաժշտական կարիերան սկսել է Հերրի Ջեյմսի և Թոմի Դորսի ստեղծագործական գործունեության ծաղկուն շրջանում։ Աննախադեպ հաջողության է հասել 1940-ականների սկզբներին Columbia Records-ում ձայնագրվելուց հետո։ Առաջին ալբոմը թողարկել է 1946 թվականին։ Սինատրայի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում 1950-ականների սկզբին, սակայն 1953 թվականին «From Here to Eternity» (Այստեղից մինչև հավերժություն) երգի համար նվաճած ակադեմիական մրցանակը նոր կյանք է տալիս նրա գործունեությանը։

1953 թվականին ձայնագրվելով Capitol Records-ում՝ Սինատրան թողարկում է մի քանի ալբոմ, որից հետո սկսվում են նրա միջազգային հյուրախաղերը։ 1961 թվականին նա հիմնում է Reprise Records անվանումը կրող իր ձայնագրման ստուդիան։ Այստեղ հաջողությամբ ձայնագրվում են երգչի մի շարք ալբոմներ (Ring-a-Ding-Ding!, Sinatra at the Sands and Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim)։ Լինելով Rat Pack դերասանական խմբի հիմնադիր անդամ՝ Սինատրան մտերմություն է անում հանրաճանաչ անձանց և պետական գործիչների (այդ թվում՝ Ջոն Քենեդու) հետ։ 1965 թվականին, հիսունամյակը բոլորելուն պես, Սինատրան թողարկում է իր «September of My Years» (Իմ տարիների սեպտեմբերը) ալբոմը։ Նույն թվականին նա նկարահանվում է “Ֆրանկ Սինատրա. մարդը և իր երաժշտությունը” հեռուստաֆիլմում, որը հետագայում արժանանում է Էմմի մրցանակի։ Սինատրայի “A Man and His Music” (“Մարդը և նրա երաժշտությունը”) և “Strangers in the Night” (“Անծանոթները գիշերվա մեջ”) երգերը դառնում են հաջողված հիթեր։ Նշենք, որ “Strangers in the Night” (“Անծանոթները գիշերվա մեջ”) երգի հեղինակը հայ անվանի գործարար, երգահան, Davidoff հայտնի բրենդի հիմնադիրնո ւ սեփականատերը: 

1971 թվականին Սինատրան հեռանում է ասպարեզից, սակայն երկու տարի անց՝ 1973 թվականին, վերսկսկելով իր գործունեությունը, նա թողարկում է նոր ալբոմներ։ Մինչև իր մահը (1998 թ.) Սինատրան հասցնում է իրականացնել ևս մի քանի հյուրախաղեր (ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ արտերկրում)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ