Գլխավոր Իրավական ԲԴԽ-ն դիմել է լրատվամիջոցներին. հատուկ հայտարարություն

ԲԴԽ-ն դիմել է լրատվամիջոցներին. հատուկ հայտարարություն

27
0

ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկության մասին Բարձրագույն դատական խորհուրդն իրազեկված է, այժմ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։

Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Վստահ ենք, որ դեպքի մասնակիցները կդրսեւորեն պետական ծառայողին հարիր զուսպ վարքագիծ՝ զերծ մնալով դեպքի առնչությամբ ցանկացած հայտարարությունից: ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում այս փուլում ձեռնպահ մնալ կատարվածի վերաբերյալ հրապարակումներ եւ մեկնաբանություններ անելուց, մինչեւ կճշտվեն միջադեպի բոլոր հանգամանքները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ