Գլխավոր Միջազգային Բելառուսական ԶԼՄ-ները գրել են Լուկաշենկոյի ծանր հիվանդության մասին

Բելառուսական ԶԼՄ-ները գրել են Լուկաշենկոյի ծանր հիվանդության մասին

117
0

Բելառուսական ԶԼՄ-ները լուրեր են տարածել՝ իբր Ալեքսանդր Լուկաշենկոն ծանր հիվանդ է: Հղում անելով անանուն աղբյուրին՝ լրատվամիջոցները գրում են, որ արդեն 4 օր է՝ Լուկաշենկոն գտնվում է Աբու Դաբիի էլիտար կլինիկաներից մեկում:

Պաշտոնական աղբյուրները լուրն առայժմ չեն հաստատում: Հայտնի է, սակայն, որ մի քանի օր առաջ Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցը եղել է հրատապ, Լուկաշենկոն նույնիսկ բաց է թողել Մինսկում կայացած համերգը, որի ժամանակ անձամբ պետք է բարձր պարգև շնորհեր Ալլա Պուգաչովային: