Գլխավոր Հասարակություն Բեռլինում Թումո կենտրոն կբացվի

Բեռլինում Թումո կենտրոն կբացվի

29
0

Բեռլինում հոկտեմբերին Թումո կենտրոն կբացվի։

Այսօր Թումո Երևանում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար տեղի է ունեցել Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը, ասված է Թումո-ի հաղորդագրությունում:

Նոր կենտրոնը գտնվելու է Բեռլինի արևմտյան հատվածում` պատմական Շառլոտենբուրգ թաղամասում: Այն իր դռները կբացի այս տարվա հոկտեմբերին` անվճար սովորելու հնարավորություն տալով 1200 ուսանողի:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների անդամներ, երկու երկրներում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո կենտրոնի և KfW բանկի ղեկավարներ:

Թումո Բեռլինի ուսանողները մասնագիտանալու են ծրագրի տասը ոլորտներում՝ ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, նկարչություն, լուսանկարչություն և ռոբոտաշինություն: 

2018-ին Թումո կենտրոն է բացվել նաև Փարիզում։