Գլխավոր Իրավական Բերման են ենթարկվել զինված կողոպուտ կատարողները. նրանց մեջ տարեց տուժածի թոռն է…

Բերման են ենթարկվել զինված կողոպուտ կատարողները. նրանց մեջ տարեց տուժածի թոռն է…

248
0

Ոստիկանության աշխատակիցները դեկտեմբերի 6-ին, Շիրակի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 10 օր առաջ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին: Մասնավորապես, բերման են ենթարկել 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին, 21-ամյա Անդրանիկ Խլղաթյանին եւ 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանին, իսկ մինչ այդ էլ Աբովյանում հայտնաբերել ու բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Խուրշուդյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ, բերման ենթարկվածներից Ա.Հովհաննիսյանը, Ա. Խլղաթյանը եւ Գ. Մեսրոպյանը եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանց մոտ հայտնաբերվել է գողացված ապրանքներ, դիմակներ:

Նրանք տարեց կնոջը պատճառել էին մոտ 2 մլն դրամի վնաս: Ոստիկանները եկել էին այն եզրակացության, որ տատիկը միայն իրեն ծանոթ անձանց դեմ տան դուռը կբացեր ու հավատացած էին, որ տան անդամներից ինչ-որ մեկի մատը խառը կլիներ այդ կեղտոտ գործում:

Աղբյուրի տեղեկություններով՝ Է. Խուրշուդյանը Մանյա Խ.-ի թոռն է: Խմբի 4 անդամներն էլ ձերբակալվել են: Պարզվել է նաեւ, որ այս խումբը նմանատիպ մի քանի ավազակային հարձակումներ էլ է կատարել, այդ թվում՝ մեկը ՝ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա խանութում, մեկը՝ Երեւանի «Ֆլեշ» բենզալցակայանում, մեկը՝ Աբովյան քաղաքում, մեկն էլ՝ Արմավիրի մարզում:

Կան կասկածներ, որ նրանք հնարավոր է՝ նմանատիպ այլ դեպքեր արած լինեն