Գլխավոր Լուրեր Բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. ոստիկանություն (տեսանյութ)

Բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. ոստիկանություն (տեսանյութ)

81
0

Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 16-ին հատուկ միջոցառում իրականացրին Արագածոտնի մարզում։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի բաժիններ բերման են ենթարկվել, այսպես ասած՝ քրեական ենթամշակույթ կրող անձինք։

Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են հրազեններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հատուկ միջոցառման ընթացքում արձանագրվել է ապօրինի պահվող թմբուկավոր ատրճանակի, ինքնաձիգի պահունակների, տարբեր տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպք։

Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակական անվտանգության։