Գլխավոր Առողջապահություն Բուժաշխատողների համար ապահովվում են լավ կենցաղային պայմաններ. ԱՆ

Բուժաշխատողների համար ապահովվում են լավ կենցաղային պայմաններ. ԱՆ

13
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով:

«Ապահովվում են, առաջին հերթին, լավ կենցաղային պայմաններ այն բոլոր բժիշկների համար, ովքեր այս օրերին կորոնավիրուսի դեմ են պայքարում: Այս պահին գործող երեք հիվանդանոցներում սնունդ է ապահովվում, ապահովվում է տուն գնալու տրանսպորտ, որոշ դեպքերում՝ հյուրանոցում ապրելու. որոշ բժիշկներ կան, ովքեր իրենց ռիսկային խումբ համարելով, նախընտրում են տուն չգնալ: Վերապատրաստվում են նոր բժիշկներ, արդեն մոտ 50 բժիշկների ենք վերապատրաստել՝ հերթափոխ իրականացնելու համար, ինչպես նաև նոր հիվանդանոցներում հերթափոխն ապահովելու համար: Եվ այդ պրոցեսը շարունակական է»,- ասուլիսի ընթացքում նշեց Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով առաջնագծում աշխատող, օրերով տուն չգնացող բժիշկների մասին հարցին: