Գլխավոր Աշխարհ Բրիտանական թագուհու որդին թողել է թագավորական պարտականությունները

Բրիտանական թագուհու որդին թողել է թագավորական պարտականությունները

42
0

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդին՝ արքայազն Էնդրյուն, ժամանակավորապես դադարեցրել է թագավորական ընտանիքի անդամի իր պարտականույթունները: Նման պահվածքի համար պատճառ են հանդիսացել արքայազն Էնդրյուի ու միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի ընկերական հարաբերությունները: Ջեֆրի Էփշտեյնը հուլիսին մեղադրվում էր անչափահասների սեռական առևտրի մեջ: Օգոստոսին Էփշտեյնը ինքնասպանություն գործեց Նյու Յորքի իր բանտախցում:

Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ արքայազն Էնդրյուի և Էպշտեյնի հարաբերությունների վերաբերյալ դանդաղ զարգացող սկանդալը բռնկվել է նոյեմբերի 18-ին՝ BBC-ին արքայազնի տված հարցազրույցից հետո, որում նա ասել է, որ չի ափսոսում միլիարդատիրոջ հետ ունեցած իր բարեկամության համար: Բացի այդ, արքայազնը քննադատության է արժանացել Էփշտեյնի անչափահաս զոհերի նկատմամբ կարեկցանքի խոսքերի բացակայության համար:

Ինքը՝ արքայազն Էնդրյուն, մեղադրվում է 17-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ, ում հետ Էփշտեյնն էր ծանոթացրել իրեն, բայց նա հերքում է այդ մեղադրանքները:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին արդեն տվել է իր համաձայնությունն արքայազնի քայլին: Միևնույն ժամանակ, արքայազն Էնդրյուն խոստացել է ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել Էփշտեյնի հանցագործությունների հետաքննության գործում։