Գլխավոր Հասարակություն Գագիկ Խաչատրյանի եղբորորդին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

20
0

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, գրավի դիմաց ազատ կարձակվի:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը` հավելելով, որ նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը:

Պաշտպանի խոսքով` դատարանը բավարարել է նախաքննական մարմնի կալանավորման երկարաձգման միջնորդությունը` միաժամանակ բավարարելով պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը:

Նշենք, որ գրավի ողջամիտ չափ է սահմանվել 20 միլիոն ՀՀ դրամը: