Գլխավոր Իրավական Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց

18
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ քննիչի միջնորդությունը և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգել։

Ավելի վաղ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Խաչատրյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց միջնորդել էր թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ առաջարկելով 230 մլն դրամը, որը, փաստորեն, դատարանը մերժել է։

Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30-ին: Նրան առաջադրված մեղադրանքն առնչվում է նրա ֆինանսների նախարար եւ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ