Գլխավոր Uncategorized Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

17
0

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա, Կալինինի փողոցների գազասպառողների, «Դիլի» ՍՊԸ-ի, «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ Օֆ Արմենիա» հիմնադրամի, «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ի, «Հրանիկ Թումանյան», «Ասյա Ավետիսյան» ԱՁ-ների, «Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ», «Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ» ՊՈԱԿ-ների, ՀՀ կենտրոնական բանկի դպրոցի և սպորտ համալիրի, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 25-ի ժամը 18.00-ն կդադարեցվի նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, Կարճաղբյուր, Ծովակ, Լճավան, Մաքենիս, Լուսակունք, Խաչաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Շատջրեք, Սոտք գյուղերի գազասպառողների, Վարդենիսի տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների և հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ