Գլխավոր ժամանց Գարիկ Պապոյանն աղի բլիթ կերե՞լ է

Գարիկ Պապոյանն աղի բլիթ կերե՞լ է

110
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ս. Սարգիս զորավարի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին:

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում եւ Արցախում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսովաղոթքներովայլեւ ժողովրդական սովորույթներով:

Այդ ավանդույթներից մեկը տոնին նախորդող գիշերը աղի բլիթ ուտելն է: Ըստ ավանդույթի` երիտասարդները պետք է երազում տեսնեն իրենց ապագա կողակցին, որն իրենց ջուր է բերում:

Տոնի խորհրդի և այն նշելու առանձնահատկությունների մասին AraratNews.am-ը զրույցների շարք է սկսել հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ: Այս անգամ AraratNews.am-ը զրուցել է դերասաներաժիշտ և հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Գարիկ Պապոյանի հետ:

AraratNews.am-ի հետ զրույցում սիրված դերասանը նշեց, որ երբևէ աղի բլիթ չի կերել. մտածել է, որ աղի բլիթ միայն աղջիկներն են ուտում: Հարցին, թե առհասարակ տոնի մասին ինչ պատկերացումներ ունի, Գարիկ Պապոյանը պատասխանեց. «Դե, գիտեմ, որ գիշերը ծարավում են, չեն կարողանում քնել. այդպես չեմ խորացել»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, «Առաջին ալիքի» նոր եթերաշրջանում հեռուստադիտողներն այլևս չեն տեսնի «Լավ երեկո» հաղորդումը, որը վարում էին Արամ MP3-ն ու Գարիկ Պապոյանը: