Գլխավոր Տնտեսական Գեղարքունիքում ոռոգման ջրի վարձավճարների գանձումը հասնում է 120 տոկոսի

Գեղարքունիքում ոռոգման ջրի վարձավճարների գանձումը հասնում է 120 տոկոսի

14
0

«Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությունը տարին փակել է աննախադեպ ձեռքբերումներով՝ միաժամանակ հիմքեր ստեղծելով եկող տարում համակարգը զարգացնելու եւ նորացնելու ուղղությամբ: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ տեղեկացնելով, որ «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանըընկերությունը տարին փակել է առանց խոչընդոտների, ջրօգտագործողների կողմից բարձրացված բողոքների ու դժգոհության ակցիաների, ինչպես լինում էր վերջին երկու-երեք տարին:

Ձեռքբերումների առաջին գրավականը վարձավճարների գանձումն է, որը նոյեմբերի 15-ի դրությամբ արդեն հասնում է 120 տոկոսի: Ընդ որում, 95 տոկոսը կազմում է այս տարվա վարձավճարների գանձման չափը, 25 տոկոսը՝ նախորդ տարիներից կուտակված դեբիտորական պարտքը: Ընկերության հետեւողական աշխատանքի շնորհիվ ստվերից օրինական դաշտ է բերվել շուրջ 200 հեկտար հողատարածք, իսկ նախորդ տարվա համեմատ ընկերության հետ պայմանագիր կնքած ջրօգտագործողների  թիվն ավելացել է 2240-ով: Որոշ կետերում ջրամատակարարումը մեխանիկականից փոխելով ինքնահոս եղանակի՝ հաջողվել է խնայել մոտ 1 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Ընկերությունը տարվա ընթացքում մշակել է նաեւ համակարգի զարգացման համար կարեւոր մի շարք ծրագրեր, որոնք հաստատվել են պետության կողմից եւ կիրականացվեն եկող տարվա ընթացքում: Մասնավորապես,  մարզի 6 համայնքում պետական միջոցներով կկառուցվեն օրվա կարգավորիչ ջրամբարներ, 8 համայնքում կկատարվեն հիմնանորոգման կամ կառուցապատման աշխատանքներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: