Գլխավոր Քաղաքական Գեորգի Կուտոյանը ֆինանսական խնդիրներ չի ունեցել. ՔԿ

Գեորգի Կուտոյանը ֆինանսական խնդիրներ չի ունեցել. ՔԿ

30
0

ՀՀ քննչական կոմիտեն գրել է. ««Ժողովուրդ» օրաթերթում այսօր, Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության վերաբերյալ հրապարակված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ նախաքննությամբ Գ.Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որևէ փաստական տվյալներ չեն ստացվել: Բացի այդ, նախաքննության ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանին հարցում չի ուղարկվել: «Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկատվություն հրապարակելուց»: