Գլխավոր Մամուլ Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում. «Ժողովուրդ»

Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում. «Ժողովուրդ»

385
0

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը:

Ասել է թե՝ ով կամ ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին կամ վերջինիս հայրիկին, մայրիկին, կնոջը կամ, առհասարակ, մտերիմ ընկերներին:

Ստանալով հստակ տվյալները, թե ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին՝ նախաքննական մարմինը զանգահարում է այդ անձանց եւ հրավիրում նախաքննական մարմին՝ հարցաքննության»: