Գլխավոր Հասարակություն Գեորգի Կուտոյան անունով օգտատերը Վիքիպեդիայից 3 անգամ փորձել է ջնջել ԱԱԾ նախկին...

Գեորգի Կուտոյան անունով օգտատերը Վիքիպեդիայից 3 անգամ փորձել է ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը

195
0

Armtimes.com-ը գրում է.

Հայերեն Վիքիպեդիայից հունվարին մի քանի անգամ՝ այդ թվում նաեւ երեկ փորձել են ջնջել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Հունվարի 3-ի ցերեկը Գեորգի Կուտոյան անուն ազգանունով Վիքիպեդիայում գրանցված օգտատերը ամբողջությամբ ջնջել է ԱԱԾ նախկին տնօրենի մասին տեղեկությունը»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո հայերեն Վիքիպեդիայի համակարգողներից մեկը մի քանի րոպեից հետո վերականգնել է այդ ջնջված տեղեկությունը:

«Դրանից կես ժամ հետո Գեորգի Կուտոյան անունով օգտատերը նորից մտել եւ ջնջել է այդ տեղեկությունը, որից հետո դարձյալ Վիքիպեդիայի համակարգողներից մեկը վերականգնել է այն»,- ասաց մեդիափորձագետը:

Մարտիրոսյանը նշեց, որ դրանից հետո արդեն երեկ՝ հունվարի 16-ին առավոտյան 09:30-ին Գեորգի Կուտոյան անունով օգտատերը դարձյալ մուտք է գործել համակարգ եւ ջնջել է ամբողջ ԱԱԾ նախկին տնօրենի մասին տեղեկությունը, որից կես ժամ անց Վիքիպեդիայի համակարգողները նորից վերականգնել են այն»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում