Գլխավոր Առողջապահություն Գետնանուշ կուլ տված 1,5 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Գետնանուշ կուլ տված 1,5 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

199
0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

« Նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1.5 տարեկան տղա երեխա, ով տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձություն է ունեցել ու կորցրել գիտակցությունը:

Ծնողները երեխային անհապաղ հասցրել են մոտակա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ ու կատարվել է անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ:

🚑 Ծայրահեղ ծանր վիճակում երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Ներկայում էլ վիճակը ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ է, օտար մարմինը բրոնխից հեռացվել է, սակայն երեխան դեռ կոմատոզ վիճակում է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար: Տարվում է ինտենսիվ բուժում, օրգանիզմի բոլոր կենսական ֆունկցիաները պահպանելու համար։

«Ներկայում էլ վիճակը ծայրահեղ ծանր է, օտար մարմինը բրոնխից հեռացվել է, սակայն երեխան դեռ կոմատոզ վիճակում է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար: Տարվում է ինտենսիվ բուժում, օրգանիզմի բոլոր կենսական ֆունկցիաները պահպանելու համար», — հայտնում են ԲԿ-ից։