Գլխավոր Հասարակություն Գերադասեցի այսօր այցելել իմ քաղաքի հերոսների ծնողներին

Գերադասեցի այսօր այցելել իմ քաղաքի հերոսների ծնողներին

68
0

Աժ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայցում եմ ՊՆ ներողամտությունը տոնական համերգին չմասնակցելու համար։ Գերադասեցի այսօր այցելել իմ քաղաքի հերոսների ծնողներին։ Մի առիթով ասել եմ, որ այս մարդկանց բացի ուշադրությունից ոչինչ պետք չի։ Չհասցրի էլ զգալ, թե երբ իրար համար դարձանք այսքան հարազատ։ Եվ, չնայած որ այցս իսկապես անակնկալ էր, բայց մեծ էր զարմանքս, որ բոլոր ընտանիքներում ինձ սպասում էին։ Նրանք մեզնով են ուժեղ, մենք՝ նրանցով։ Թեկուզ ծանոթությունը լավ առիթով չէր, բայց ազնիվ է, բարի ու երկարատև։ Ես նրանց հետ եմ և ևս մեկ անգամ փաստում եմ՝ միայն կենացով չի լուծվելու այս հարցը։
Մեծ շնորհակալություն իմ լավ ընկեր ու գործընկեր Էդգարին Edgar Karapetyan-ին, ով միշտ կողքիս և օգնում է ինձ իրականություն դարձնել իմ շատ ծրագրեր»։