Գլխավոր Հասարակություն Գերմանիայի դեսպանատունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման մասին

Գերմանիայի դեսպանատունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման մասին

13
0

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ֆբ-յան էջում գրված է․

Երևանում և Բաքվում Գերմանիայի դեսպանությունները մեծապես ողջունում են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տեղի է ունենում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի վեհաժողովին զուգընթաց:

Զրույցն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և քաջալերող բնույթ ունի կողմերի համար: Հույս ենք տածում քայլ առ քայլ մերձեցման և վստահության վերահաստատման, որը բովանդակային բանակցությունների նախապայմանն է:

Սույն հաղորդագրությունը նույն բովանդակությամբ հրապարակվում է նաև Բաքվում Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ