Գլխավոր Uncategorized Գիտնականներ. եռացրած ջուրը օրգանիզմի համար ավելի վտանգավոր է, քան զտվածը

Գիտնականներ. եռացրած ջուրը օրգանիզմի համար ավելի վտանգավոր է, քան զտվածը

19
0

Եռացրած ջուրը կարող է ավելի մեծ վնաս հասցնել մարդու օրգանիզմին, քան զտվածը։ Նման եզրահանգման են եկել շվեյցարացի գիտնականները։

Փորձագետների խոսքերով՝ ջերմային ազդեցության ենթարկված ջրում առաջանում են վտանգավոր քիմիական միացություններ. քլորը ռեակցիայի մեջ է մտնում որոշ նյութերի հետ, իսկ առաջացած միացությունները հանգեցնում են զանազան հիվանդությունների։

Բացի դրանից՝ եռացրած ջրով օրգանիզմից հեռացվում են օգտակար հանքանյութերը։

Գիտնականները նշում են, որ մի քանի րոպե եռացնելը երաշխիք չէ վիրուսներից և ծանր մետաղներից ազատվելու համար: Դրանք, հայտնվելով օրգանիզմում, կարող են դառնալ ներքին օրգանների աշխատանքի խանգարման պատճառ։ Ավելին, չի կարելի խառնել հում ջուրն ու  ջերմային ազդեցության ենթարկված ջուրը՝ նախազգուշացնում են փորձագետները։