Գլխավոր Սպորտ Ռոման Բերեզովսկին նշանակվել է գլխավոր մարզիչ

Ռոման Բերեզովսկին նշանակվել է գլխավոր մարզիչ

1272
0
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կդառնա «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը:

СПОРТ-ЭКСПРЕСС-ի տեղեկություններով Ալեքսանդր Տոչիլինն այսօր կհեռացվի «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնից ու նրան կփոխարինի Բերեզովսկին:

Ամենայն հավանականությամբ, 45-ամյա մասնագետը «Սոչին» կգլխավորի առաջիկա 3 տուրում` մինչև ձմեռային դադարը: Այս մասին գրում է armsport.am-ը:

Իսկ դեկտեմբերին «Սոչին» արդեն որոշում կկայացնի` շարունակել աշխատանքը Բերեզովսկու հետ, թե նոր գլխավոր մարզիչ հրավիրել:

Հիշեցնենք` «Սոչիում» են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանն ու Էրիկ Վարդանյանը: