Գլխավոր Սպորտ Գյուլբուդաղյանցի հրաժարականի հետքերով

Գյուլբուդաղյանցի հրաժարականի հետքերով

22
0

Նախորդ շաբաթ հրաժարական տվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Առջևում դեռ երկու խաղ կա, և որքանով էր անհրաժեշտ Գյուլբուդաղյանցի հեռանալը, դեռ հարց է: Ամեն դեպքում, նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մի շարք տպավորիչ հաղթանակներ ունեցավ, միևնույն ժամանակ եղան ուժեղ ձախողումներ: Ու թեև Հայաստանի հավաքականը դեռ մաթեմատիկական շանսեր պահպանում է ընտրական փուլը հաղթահարելու համար, սակայն ադեկվատ ֆուտբոլասերի համար պարզ է. Ֆինլանդիայի՝ Լիխտեյշտեյնին պարտվելն ու Հայաստանի՝ Իտալիային հաղթելը ֆանտաստիկայի ժանրից է:

Այս մասին գրում է armfootball.com՝ հիշեցնելով  Գյուլբուդաղյանցի ճանապարհը, հաղթանակներն ու թույլ տված սխալները  այս մեկ տարվա ընթացքում:

1. Ինչպիսի՞ պայմաններում հավաքականն ընդունեց Գյուլբուդաղյանցը

Հայաստանի հավաքականը մեկնարկել էր Ազգերի լիգայում՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ՝ երկու խաղում մեկ հաղթանակ և մեկ պարտությամբ: Ընդ որում, Հայաստանի հավաքականը դժվարությամբ հաղթել էր Լիխտեյնշտեյնին ու պարտվել Մակեդոնիային արտագնա խաղում: Հենց այդ պարտության պատճառով Ազգերի լիգայում խմբում հաղթելը արդեն բարդ խնդիր էր, պետք էր Մակեդոնիային հաղթել խոշոր հաշվով ու միավորներ չկորցնել «գաճաճների» հետ խաղում:

2. Ի՞նչ նպատակներ էր դրված Գյուլբուդաղյանցի առջև

Ըստ ՀՖՖ ղեկավարության մարզչի առջև Եվրոպայի ուղեգիր ձեռք բերելու խնդիր դրված չէր (Գյուլբուդաղյանցն էլ հաստատեց դա հրաժարականի խոսքում): Դրված էր նպատակ երիտասարդ ֆուտբոլիստներին աստիճանաբար ներդնելու կազմում: Մի կողմից, ամեն ինչ տրամաբանական էր թվում. Հայաստանի հավաքականի վերջին 5 տարիների ելույթները հեռու էին նույնիսկ բավարար կոչվելուց: Կար նաև Վարդան Մինասյանի օրինակը, ով 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում կտրուկ սերնդափոխություն կատարեց, և հավաքականը հաջորդ ընտրական փուլում գրանցեց իր լավագույն արդյունքը: Մյուս կողմից բավարար մակարդակի երիտասարդ ֆուտբոլիստների քանակի խնդիր կա, երիտասարդական հավաքականի արդյունքներն էլ ոչ մի լավ բան «չէին հուշում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ