Գլխավոր Հասարակություն Գյուղացիները փորձում են փակել Արմավիր-Երևան մայրուղին

Գյուղացիները փորձում են փակել Արմավիր-Երևան մայրուղին

59
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիրի մարզում անասնապահները բողոքի ակցիա են կազմակերպել: Ավելի վաղ գյուղացիների հետ հանդիպել է Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Վարչության պետը հավաստիացրեց, որ Արմավիրի մարզպետը քննարկումներ է ունենալու տարբեր պատկան մարմինների հետ և կփորձի հնարավորինս սեղմ ժամկետում`երկու օրում, լուծում տալ նրանց հուզող խնդրին:

Նշենք, որ բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև հանրապետության այլ մարզերում: Գյուղացիները բողոքում են անասունների մորթը սպանդանոցում իրականացնելու դեմ: Նրանց վստահեցմամբ՝ այն արհեստական խոչընդոտներ է ստեղծում:

Հունվարի 15-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն, գյուղացիները պետք է հատուկ ձևաթուղթ ցույց տան, որը կփաստի այն մասին, որ մորթն իրականացվել է սպանդանոցում, և, որ անասուններն անցել են բոլոր  լաբորատոր ստուգումները:

Գյուղացիների մի մասը իմաստ չի տեսնում մորթը սպանդանոցներում իրականացնելու մեջ: