Գլխավոր Ըմբշամարտ Գյումրեցի մարզիկը պատրաստվում է մասնակցել եզրափակչին

Գյումրեցի մարզիկը պատրաստվում է մասնակցել եզրափակչին

17
0

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Արթուր Ալեքսանյանը վնասվածքով կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին: Այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ը՝ հղում անելով ըմբշամարտի ֆեդերացիային:

Հայտնում են, որ Ալեքսանյանն արդեն հանդիպել է բժիշկների, ովքեր փորձելու են ամեն կերպ մեղմել ցավերը.  գյումրեցի մարզիկը պատրաստվում է մասնակցել եզրափակչին:

97 կգ քաշային կարգի եզրափակչում աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կփորձի առավելության հասնել Ռուսաստանը ներկայացնող, աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի նկատմամբ:

Ալեքսանյանի մոտ նախօրեին զգացնել է տվել կողոսկրերի վնասվածքը, որը նա ստացել էր նախորդ աշխարհի առաջնության ժամանակ: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ