Գլխավոր Հասարակություն Գյումրիում Առողջության օր է անցկացվել Ռուսաստանի և Հայաստանի զինծառայողների համար

Գյումրիում Առողջության օր է անցկացվել Ռուսաստանի և Հայաստանի զինծառայողների համար

19
0

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները,  ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողները մասնակցել են երկու երկրների առողջության մարզական և բարեկամության տոնին։

Ինչպես տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունում, Գյումրու ռազմական կայազորում կայացած մարզական միջոցառմանը մասնակցել է երկու երկրների ավելի քան 300 զինծառայող, ուժային կառույցների ներկայացուցիչներ և նրանց ընտանիքների անդամներ։

Զինծառայողները մրցել են պարանի ձգման, փոխանցումավազքի, 15 կմ-անոց դահուկային մարաթոնի և մինի-ֆուտբոլի ձևերում։

Военнослужащие соревновались в перетягивании каната, спортивной эстафете, лыжном марафоне на трассе протяженностью 15 км и мини-футболу.

Մարզական միջոցառումն ավարտվել է ՀՌՇ ռազմական տեխնիկայի շարժական ցուցադրմամբ, տիրում փոքր տրամաչափի հրացաններով կրակելով, դաշտային շիլայի, թեյի և բլիթների հյուրասիրությամբ։